Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բավական հանգամանալից քննարկում ենք ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի հետ առնչվող հարցեր. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Որպես ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ՝ կարող եմ ասել, որ մենք բավականին հանգամանալից քննարկում ենք ճանապարհային քարտեզը, որը պետք է հաստատվի առաջիկայում։ Պիտի ասեմ, որ, ըստ էության, ճանապարհային քարտեզի աշխատանքները կարելի է համարել ավարտված»,- հայտնեց նա:
Դիտարկմանը, թե արտախորհրդարանական ուժերը պնդում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանն ուղղված քայլերը բավարար չեն, Զոհրաբյանը համաձայնեց, ապա ասաց նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն։
«Գիտեք, որ մայիսին Եվրապառլամենտի ընտրություններ են նախատեսված, և չեմ կարծում, որ այդ տասից ավելի երկրները, որոնք չեն վավերացրել պայմանագիրը, իրենց խորհրդարանական ընտրությունները թողած, մտածեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին»,- ասաց պատգամավորը: