|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին, առաջին հերթին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Այս մասին ասվում է երեքշաբթի ՌԴ ԱԳՆ-ի տարածած մեկնաբանության մեջ՝ կապված Քաբուլի համալսարանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը սկսի զբաղվել Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարով, առաջին հերթին՝ ԴԱԻՇ խմբավորումով (ԻՊ նախկին անվանումը), որը հիմնական ապակայունացնող գործոնն է ոչ միայն Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում»,– նշված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև կոչ է արել Աֆղանստանի կառավարությանը և օտարերկրյա ռազմական զորակազմի ղեկավարությանը՝ «գտնել և պատժել հանցագործներին, որոնք կազմակերպել են այս անմարդկային ահաբեկչությունը»:
Երկուշաբթի Քաբուլում գտնվող համալսարանի տարածքում տեղի էր ունեցել պայթյուն, որից հետո մի խումբ զինված մարդիկ սկսել էին կրակել համալսարանի իրավաբանական դպրոցի մոտակայքում: Աֆղանստանի հատուկ նշանակության ջոկատներն ուղարկվել էին համալսարան: Անվտանգության ուժերին հաջողվել էր տարհանել դեպքի վայրում եղած հարյուրավոր մարդկանց: Հարձակվողներից երեքը սպանվել էին: