|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին և օժանդակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին: Մենք պետք է անենք այն, ինչ նախորդ վարչակազմը չի արել»,- նշել է Մենենդեսը:
Սենատորը հավելել է, որ պետք է անել ամենը, որպեսզի բոլոր ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք: