Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել համաշխարհային հանրությանը 15 միլիոն դոլար հատկացնել Լիբանանի բնակչությանը շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար՝ Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետևանքների կապակցությամբ: Ակնկալվում է, որ այդ միջոցները կօգտագործվեն վիրավորներին բուժելու և երկրում համաճարակի դեմ պայքարը շարունակելու համար: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
«ԱՀԿ-ն 15 միլիոն դոլար է խնդրում՝ վնասվածքների և հումանիտար կարիքների բավարարման, ինչպես նաև երկրում COVID-19- ի դեմ պայքարը շարունակելու համար», - ասել է նա:
Ինչպես շեշտել է Լինդմայերը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ԱՀԿ 17 բժշկական կոնտեյներներով բեռնարկղեր ամբողջությամբ ոչնչացվել են: «Անհատական պաշտպանիչ սարքավորումները ամբողջությամբ այրվել են, իսկ բուժանձնակազմը, որը բուժում է կորոնավիրուսով հիվանդներին, դրանց անբավարարությունն է զգում: Հիվանդանոցները բուժօգնության կարիք ունեն», -նշել է նա:
Ըստ նրա՝ բժշկական հաստատությունները գերբեռնված են: Երեք հիվանդանոցներ լիովին դուրս են եկել շարքից, երկուսը`մասնակիորեն, ինչը հանգեցրել է 500 մահճակալի կորստի: