կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-18 15:21
Հասարակություն

Տեսակավորվում է Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը և առաքվում համապատասխան ապաստարաններ․ԱԱՏՄ

Տեսակավորվում է Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը և առաքվում համապատասխան ապաստարաններ․ԱԱՏՄ

Արցախին հոգատարությամբ նվիրաբերված ապրանքը հոգատար ձեռքով դասավորվում, տեսակավորվում, բաժանվում է։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ Արցախում գտնվող ԱԱՏՄ աշխատակիցների 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, որոնք կամավորաբար նվիրաբերված, պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն էլ ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

Աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ: