|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ Էրդողանը Ադրբեջանին կործանման է մղում՝ իր շահերից ելնելով, և տեղի ունեցողի հետևանքները չեն ուշանա։ Ըստ նրա՝ Ալիևի և նրա կլանի տնտեսական ու քաղաքական գերեզմանը Թուրքիան արդեն փորել է։
«Եթե այսօր էլ ավարտվի այս պատերազմը, միևնույն է, Ադրբեջանը մտնելու է խորքային ճգնաժամի փուլ։ Պատերազմից հետո Ադրբեջանը պիտի սկսի պարտադրված զենք գնել, իսկ Թուրքիան ու Իսրայելը կրակի վրա ձեռքերն են տաքացնում»,- 24News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից թուրքական արտադրանքի բոյկոտին՝ նա նշեց, որ պետք է թշնամիներից կախվածությունը թուլացնել, ապա ավելացրեց, որ Հայաստանը կարող է արտադրել այդ թուրքական ապրանքը․ «Հայի քրտինքը չպետք է դառնա թուրքի շահույթ։ Մեզ պետք է առանց թուրքական ապրանքների տնտեսություն»,- շեշտեց Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: