Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՌԴ.ի, ՀՀ.ի և Ադրբ.ի արտաքին գործերի նախարաների միջև, Մոսկւայում չորս կէտերից բաղկացած մարդասիրական հրադադարի մելանը դեռ չցորացած և հրադադարում նշւած ժամկէտից առաջ և յետոյ, ադրբեջանը դիւերսիոն փորձեր կատարեց Հայաստանի և Արցախի նկատմամբ, մեր իմաստուն ժողովուրդը իր թշնամուն ճիշտ ճանաչելով, ամեն առիթով երգել է «չենք հաւատա թուրքի խօսքին» և այժմ էլ կրկին ու կրկին, փաստւեց որ յիրաւի չի կարելի հաւատալ, նենգ, խարդախ և ուղտադրուժ թուրքի խօսքին ու խոստումին:
Մոսկւայում կնքւած մարդասիրական այս հրադադարը, իր դիւրաբեկ ու անկայուն լինելով հանդերձ, ուրախալի երևոյթ պիտի համարել, քանզի պատերազմը իր պատճառած մարդկային զոհերով, քաղաքների, շէների, բնակավայրերի ու գիւղերի աւերւածութեամբ և տնտեսութեան քայքայմամբ, ընդհանրապէս լաւ բան չէ և ահաւոր աղէտ է համարւում, բայց միևնոյն ժամանակ եթէ պատերազմը մղւում է հայրենիքի պաշտպանութեան համար, նախ համարւում է սրբազան պարտաւորութիւն ապա ազգի զաւակների մէջ ստեղծում է միասնականութիւն, անանձնականութիւն, զոհաբերութիւն, համագործակցութիւն, քաջութիւն, հերոսութիւն և ազգի ու հայրենիքի համար նահատակւելու բարոյական յատկութիւն և բարձր գիտակցութիւն:
Քանի դեռ մեր դարաւոր թշնամիներ՝ թուրքիայն ու ադրբեջանը, ձգտում են իրականացնել իրենց խելացնորհ պանթուրքիզմի ծրագիրը, որի իրականացման եթէ ոչ միակ բայց գլխաւոր խոչնդոտը մեր Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդն է հետևաբար նրանց սանձազերւած Հոկտեմբերեան պատերազմը, ոչ առաջինն է եղել ոչ էլ վերջիննէ լինելու ուստի մեր առջև դեռ կայ երկարատև զրկանքներ, զոհեր և յարատև կռիւ որի համար միշտ պիտի լինել պատրաստ ու պատնեշի վրայ, դիմակայելու յետագայ նման լայնածաւալ պատերազմը, հակառակ պարագային, Երևանում պիտի գլուխ ծռենք թուրքի առաջ, քանզի նրանք ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Հայաստանն են ցանկանում գրաւել, նրանք ցանկանում են Երևանը տեսնել ոչ թէ հայ բնակչութեամբ, այլ թուրք բնակչութեամբ՝ «Իռաւան» անւամբ:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր-Ջուղա
14-10- 2020թ.