Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Գիշերը սահմանին թեժ մարտեր չեն եղել, բայց րոպեներ առաջ լուր ստացա, որ մարտերը սկսում են թեժանալ. ըստ Yerkir.am-ի` հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։
«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը կրել են անհաջողություն, ՀՀ զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին, մասնավորապես` հակառակորդի զոհերը գնահատվում են 350-ից 360, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 տեսակի զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան ու 6 ԱԹՍ», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանցիները կիրառում են բազում միջոցներ՝ ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։
«Մեր ԶՈՒ-ի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Ունենք, բնականաբար, զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ` ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի սկանդալային գրառմանը, թե շուտով լավ լուր կհայտնի, Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց՝ լավ լուրը, ամենայն հավանականությամբ, խոցված ուղղաթիռի մասին է:
«Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, ինչի կապակցությամբ ՊԲ-ն ներողություն է խնդրել Իրանից»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․