կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-20 18:01
Հասարակություն

Կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին և 24-ին առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 25-ին՝ կեսօրից հետո,  քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: