Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները կառավարության շենքի մոտ փորձեցին հանդիպել ՀՀ առողջապահության նախարարին և ներկայացնել իրենց պահանջը, քանի որ նախարարի աշխատասենյակում իրենց չեն ընդունում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նախարարին նրանք ուզում են ասել, որ եթե թեստավորման ինքնարժեքը 2000 դրամ է և պետությունը պարտադրում է մարդկանց թեստավորվել կամ պատվաստվել, ապա պետությունը պարտավոր է այդ ծախսերը հոգալ ինքը։
«2 հազար դրամը շատ չնչին գումար է, եթե հաշվենք՝ իրենք մի ամիս պարգևավճար չստանան, կարող են աշխատավորների իրավունքները պաշտպանել և այն պարտադրանքը, որ սահմանել են պատվաստվելու կամ թեստավորվելու համար, թեստավորման ծախսերը նույնպես հոգա պետությունը»,-ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն դեմ չի ո՛չ պատվաստմանը, ո՛չ մարդու առողջության հետ կապված բոլոր հարցերին, որ ներկայացնում է տիկին նախարարը, ուղղակի թեստավորման հետ կապված մի քանի հարցադրում կա, որ կցանկանային ուղղել նախարարին․ նախ՝ ո՞նց եղավ, որ թեստը, որ 15 հազար դրամ էր գնահատվել, որով այս ընթացքում բնակչության շրջանակում կատարվել է 14 մլն 700 հազար թեստավորում, դարձավ 5 հազար դրամ։
Իրենք հետաքրքրվել, հաշվարկել են, որ թեստի ինքնարժեքը մոտ 2 հազար դրամ է կազմում։
«Այսինքն, դուրս է գալիս, որ թալանի մասին խոսող կառավարությունը, որ միշտ ուրիշներին է մեղադրում թալանի համար, 1 տարվա մեջ 37 միլիոն դոլարի գերշահույթ է ունեցել, չգիտենք որ կազմակերպությունը թալանել է հասարակ ժողովրդին թեստավորման անվան տակ»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Կառավարության խոսքն ու գործը հակասում են՝ ևս մեկ անգամ արձանագրեց նա և մեկ այլ հարցադրում արեց՝ ուղղված նախարարին․ «Մինչև սեպտեմբերի 21-ը վարակակիրների քանակը օրական 400-500 էր, և այդ պայմաններում կառավարությունը որոշեց այս հրապարակում միջոցառում կազմակերպել։ Մեզ հետաքրքրում է, թե, օրինակ, տիկին նախարարը, երբ որ կառավարության նիստի ժամանակ որոշվել էր այդ միջոցառումը կազմակերպել, առարկե՞լ է։ Այդ միջոցառումից հետո անցել է 1 շաբաթ և վարակակիրների թիվը դարձել է 1000 և ավելի․ մենք կարո՞ղ ենք ասել, որ կառավարության ոչ ճիշտ և անպատասխանատու քայլերի պատճառով այս հրապարակում հավաք կազմակերպելու հետևանքով մեզ մոտ վարակակիրների մեծ աճ է եղել»։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը արձանագրեց, որ մի կողմից կառավարությունը նպաստում է, որ վարակակիրները շատանան իր իսկ անհիմն որոշումներով, օրինակ, Մարզահամերգային համալիրում հանրահայտ համերգով, որը հակասում էր սանիրտարական նորմերին, մյուս կողմից պարտադրելով պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել՝ վարակից խուսափելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․