կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-17 17:56
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո,  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: