|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում կքննարկի Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցությունը. տեղեկացնում է vesti.ru-ն:
Նշվում է՝ սեպտեմբերի 14-ին Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրները երկու պետությունների տարածքներում ամենամսյա զորավարժություններ կանցկացնեն:
Հիշեցնենք՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, Բելառուսի տարածքում մեկնարկել են «Սլավոնական եղբայրություն» ռուս-բելառուսական զորավարժությունները: Այս առնչությամբ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ այդ մասին պայմանավորվածություն է եղել դեռևս անցած տարվա հոկտեմբերին: