|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բելառուսի նախագահը սեպտեմբերի 12-ին Սոչիում հանդիպել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Ալեքսանդր Լուկաշենկոն գնացել էր շնորհակալական խոսքով, Պուտինին ասել է, որ հետընտրական ճգնաժամում Ռուսաստանի նախագահը շատ քաղաքավարի ու մարդկային վերաբերմունք է ցույց տվել: Լուկաշենկոյի պնդմամբ, սա դաս էր ոչ միայն Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլ հետխորհրդային բոլոր պետությունների:
Պուտինն էլ նշել է՝ Ռուսաստանը կողմ է, որ Բելառուսն առանց հուշումների ու արտաքին ճնշումների կարգավորի ստեղծված իրավիճակը: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Բելառուսի ամենախոշոր ներդրողն է ու Մոսկվան կկատարի Մինսկին 1.5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու ստանձնած պարտավորությունը:
Ի դեպ, սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է՝ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքների դեմ Բելառուսում մինչ օրս բողոքում են:
Կիրակի մայրաքաղաք Մինսկում կրկին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ պահանջելով 6-րդ անգամ վերընտրված նախագահի հրաժարականը: Բողոքի ակցիաներ են անցկացվել Բելառուսի մի շարք այլ քաղաքներում եւս: Իրավապահները ջրցան մեքենա են կիրառել ցուցարարների նկատմամբ, բերման են ենթարկել մոտ 400-ին: