Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-ին հյուրընկալել է Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն է եղել:
Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:
IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրել են դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:
Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացել են վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը: