կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-19 14:01
Իրավական

ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ

ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր` ժամը 16:00–ին, կհանդիպեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք նրան և խնդրել հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,– ասաց նա։

Բեքմեզյանը նշեց, որ ՀՔԾ–ն իրենց մեկ օր առաջ ծանուցել է, որ դատավորի աշխատասենյակում պետք է քննչական գործողություններ կատարվեն։

Հարցին` կապ տեսնո՞ւմ է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և Քոչարյանի գործը նրա կողմից քննելու հետ, Բեքմեզյանը պատասխանեց. «Մենք դեռևս որևէ գործի հետ կապ չենք տեսնում»։

Դիտարկմանը, թե դատավորի աշխատակազմից երեք համակարգիչ և կարևոր փաստաթղթեր են առգրավվել, այդ հանգամանքը խոչընդոտ չէ՞ արդարադատության իրականացման  համար, արձագանքեց. «Նրա հետ հանդիպումից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք»։