|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Շվեյցարացի ինժեներ և օդաչու Ռաֆայել Դոմժանը «SolarStratos» արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռից առաջին ցակտն է կատարել աշխարհում: Այս մասին հայտնում է SWI-ն:
Շվեյցարիայի ժամանակով 07:40-ին SolarStratos ինքնաթիռն օդ է բարձրացել Պիերն քաղաքում գտնվող օդանավակայանից՝ երկու ուղևորներով՝ փորձարկող օդաչու Միգել Իտուրմենդի և երկրորդ օդաչու, ինժեներ և գիտնական Ռաֆայել Դոմժանի հետ:
Մոտ 1538մ բարձրության վրա Ռաֆայել Դոմժանն արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռից առաջին ցատկն է կատարել աշխարհում:
Նա կարողացել է ժամանակին բացել իր պարաշյուտը և վերադառնալ Պիերնի օդանավակայան, որտեղ նրան ողջունել է շվեյցարացի օդաչու Բերտրան Պիկկարը, որը 2016 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել Solar Impulse արևային ինքնաթիռով:
SolarStratos ինքնաթիռն ունի 8,5 մետր երկարություն և 24,8 մետր թևերի բացվածք: Այն կշռում է 450 կգ: