|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի շախմատի հավաքականն երկու հաղթանակ տարավ այսօր մեկնարկած առցանց օլիմպիադայի առաջին օրը: Մեր շախմատիստները առաջին տուրում 4:2 հաշվով առավելության հասան Ռումինիայի թիմի նկատմամբ, ապա 2,5:3,5 հաշվով անսպասելի զիջեցին Բուլղարիային: Այսօր նախատեսված երրորդ տուրում մեր հավաքականը պարզապես ջաջախեց Թուրքիայի ընտրանուն՝ 4,5:1,5:
Երեք տուրից հետո մեր թիմը վաստակել է 4 միավոր և այժմ Խորվաթիայի, Եգիպտոսի, Անգլիայի և Բուլղարիայի հավաքականների հետ իր խմբում բաժանում է 2-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը Ռուսաստանն է, որ երեք հաղթանակ է տարել և ունի 6 միավոր:
Վաղը տեղի կունենան 4-6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կխաղա Խորվաթիայի, Ալժիրի և Մարոկոյի ընտրանիների հետ:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևել է առցանց օլիմպիադայի առաջին տուրերի պարտիաներին։