Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հիպնոսացրել է՝ իր ուսապարկով ու «կեպիով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ իսրայել Հակոբկոխյանը, որը 8 օր հացադուլ էր անում, ի պաշտպանություն հայ ավանդական արժեքների։
Անդրադառնալով իր հացադուլին բռնցքամարտիկը ասաց․ «Չգիտեմ ճիշտ քայլ էր, թե հիմար, բայց ես դուրս եկա հացադուլի, ու տեսա, որ մեր ազգը կամաց-կամաց արթնանում է նիրհից, բայց իմ ցանկությունն է, որ նորից հայ ազգը համախմբվի, միավորվի ու «կյանքում պատից կախ ոչինչ չտեսած, բայց ճակտից կախ ամեն ինչ տեսած» մարդկանց հեռացնի։ Այնպես էլ ինքնասիրահարված են։ Ես ուզում եմ այսօրվա պաշտպանության նախարարին էլ դիմեմ։ Ես էնպիսի պահ ապրեցի, որ փողոցում քաբաբ-խորոված անողը (նկատի ունի Նիկոլ Փաշինայնին) պաշտպանության նախարարին հարցնում է՝ միգուցե մարդիկ շփոթվե՞լ էին, խի՞ քաբաբ-խորոված չհյուրասիրեցիք։ Ու այդ հարցից հետո էլ պաշտպանության նախարարն ուզում էր ինչ-որ բան բացատրել։ Երևի ինքը չգիտի, որ աշխարհում ամենադժվար բանը անհասկացողին բան բացատրելն է։ Ցավն այն է, որ նա ծառայել է Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի հետ..., ինձ թվում էր, որ մի բան պետք է սովորած լիներ։ Բայց չէ, ինքը շատ հանգիստ մեր այսօրվա «հոկտեմբերիկին» փորձում էր բան բացատրել։ Ես ո՛չ հռետոր եմ, ո՛չ էլ լավ խոսել գիտեմ, ուղղակի ցանկանում եմ, որ ձեր հարցերը հղեք մեր «տղամարդ» կանանց, որովհետև ավելի լավ է «տղամարդ» կին լինես, քան՝ «կին» տղամարդ»,- պնդեց բանախոսն ու շարունակեց․ «Այսօր Նիկոլն ահագին բան ունի մտածելու, ու կարող է Աննայից մի քիչ բան սովորել, բայց, դե, վարչապետի ամբողջ միտքը միայն քաբաբ-խորոված անելն է»։