Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առնվազն 50 մարդ զոհվել է Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում օդային հարվածի հետևանքով. հայտնում է РИА Новости-ն:
«Թալիբանի հրամանատար Քարի Ղուլամ Նաբին վերջերս ազատ է արձակվել Պուլ-էլ-Չարխի բանտից: Նրա ընկերները հավաքվել էին նրան դիմավորելու և տեղի է ունեցել ավիահարված, որի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ», - ասում է ականատեսը:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Չնայած ավիավթարի հետևանքով զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան, բայց հայտնի է, որ զոհվածների թվում կան քաղաքացիական անձինք: Տեղական «Tolo News» հեռուստաընկերության փոխանցմամբ, տեղական իշխանությունները հաղորդել են, որ առնվազն վեց թալիբան հրամանատարներ են սպանվել նահանգում ավիահարվածի հետևանքով:
Արմատական թալիբները պատասխանատվություն են վերցրել պայթյունի համար, հայտնում են, որ սպանել են ութ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց և երեխաների, վիրավորվել է ևս 12-ը: