|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը գրում է.
«Խոր վշտով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը: Կես դարից ավելի նա իր կյանքը կապել էր մայր բուհի հետ, կրթել, իր խորը գիտելիքները փոխանցել բանասերների բազում սերունդների, ֆակուլտետում եղել արևմտահայերենի լավագույն ուսուցիչը, ստեղծել բազմաթիվ արժեքավոր մենագրություններ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք ատենախոսություններ:
Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ...
Սիրելի՜ ընկեր Սաքապետոյան, իմ դասախոս, գործընկեր և բարեկամ, Դուք հավերժ կմնաք մեր հուշերում... Թող Ձեր հոգին լույսերում հանգչի...
Հ. Գ. Պայմանավորված ներկա իրավիճակով՝ հոգեհանգիստ չի կայանա: Հրաժեշտը Շահումյանի գերեզմանատան մուտքի մոտ հուլիսի 23-ին՝ ժամը 12. 30-ին»: