|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երավանդ Վարոսյանը:
Նա ծնվել է 1947թ-ին Երևանում, ավարտել է Վոլգոգրադի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
Մինչեւ 1984 թ. աշխատել է ՆԳ համակարգում՝ որպես քննիչ, բաժանմունքի պետ,
1985թ-ից ընդգրկվել է ՀՀ փաստաբանական կոլեգիայի շարքերը, միության խորհրդի անդամ է եղել,
1988թ-ից եղել է ՀՀՇ իրավաբանական խմբի անդամ,
1990թ-ին ընկերների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական կոնսուլտացիան,
2005թ. հոկտեմբերի 4-ին ընտրվել է Փաստաբանական պալատի առաջին նախագահ և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 4-ը:
Նշենք մի կարևոր փաստ, որ սումգայիթյան ջարդերից անմիջապես հետո Ռուբեն Սահակյանը, հակառակ բոլոր սպառնալիքներին, մեկնել էր Ռուսաստան, որտեղ պաշտպանել է բռնությունների ենթարկված մեր հայրենակիցներին: