|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։ Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տարածել է ապատեղեկատվական բնույթ ունեցող հոդված, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ. հայտնում է վրացական «Ինտերպրեսնյուզ»-ը:
«Դժբախտաբար, ադրբեջանական կարծես թե լուրջ առցանց կայքը, միակողմանի է նկարագրում փաստերը, մոլորեցնում է հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացնելով վրաց-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, նշում է, որ այդ հոդվածը ուղղված է երկու երկրների համագործակցության խաթարմանը։