կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 16:48
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Վախթանգ Անանյան

Սիրելի հետևորդներ`Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ մասին է։ Արձակագիր Վախթանգ Անանյանը հայ գրականության պատմության մեջ մի նոր էջ բացեց, հիմք դնելով՝ արկածային գրականությանը։ Անանյանը ստեղծեց պատմվածքներ, որոնք նման են բնանկարի։

Բնության խոսուն պատկերներով գրողը կարողացել է կատարելության հասցնել մարդ-բնություն կապը։ Նա ընթերցողին սովորեցնում է զգալ բնության հրաշքը և հաշտ ապրել ինքն իր հետ։ Թեմատիկ ցանկացած ժանրում Անանյանը հավատարիմ մնաց բնությանը և բնությունից տրված իր կոչմանը։ Նրան սիրում են թե փոքրերը, թե մեծերը, որովհետև նա կարողանում է ընթերցողին վերադարձնել մանկություն, իսկ մանկության հուշերը օգնում են մարդուն անաղարտ ապրել։

Ավելին կիմանաք՝ դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։ #Համազգային_Երևան #Վախթանգ _Անանյան