|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ զինված ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի ԶՈւ օբյեկտների աշխատանքը, հարվածային ԱԹՍ-ների արտադրության ու պահպանման վայրերին, ինչպես նաև ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավերին»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով խոցվել են.
Պոլտավայի մարզում՝ Գլոբինոյի գործարանը, որի տարածքում իրականացվում էր մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքում և պահպանում, Կիևի մարզում՝ ենթակայան Բելայա Ցերկով բնակավայրի շրջանում, Դնեպրոպետրովսկի մարզում՝ ենթակայան Կրիվոյ Ռոգ բնակավայրի շրջանում, Չերկասիի մարզում՝ ենթակայան Չերկասի բնակավայրի շրջանում, Վիննիցայի մարզում՝ քարշային ենթակայան։
Բացի այդ, Սևծովյան ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված սպառազինությամբ և ռազմական գույքով բեռնված չորաբեռնանավ։