Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 11-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կնվազի 2-4, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: