կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-08 17:58
Հասարակություն

Հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ. ամպրոպի ժամանակ խուսափեք բացօթյա տարածքներում գտնվելուց

Հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ. ամպրոպի ժամանակ խուսափեք բացօթյա տարածքներում գտնվելուց

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 8-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 9-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: