կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-24 18:00
Հասարակություն

Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ

Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ

Ուշադրություն

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, 27-28-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: