Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունների օր-օրի խորացող վատթարացման տենդենցը ուղիղ անդրադառնալու է նաեւ հայաստանյան տնտեսության վրա: Տնտեսական ի՞նչ հետեւանքների կարող ենք ականատես լինել այս պարագայում. հարցի պատասխանը iravunk.com-ը փորձել է ստանալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանից:
-Այ՛ո, հայաստանյան տնտեսությունը ուղիղ կապված ՌԴ-ի հետ վառելիքաէներգետիկ եւ այլ ուղղություններով: Մենք ունենք նաեւ ՌԴ-ի մեծ մասնաբաժինը արտահանման առումով, ՀՀ-ից ապրանքների արտահանման մեծ մասը աճող տեմպերով դեպի ՌԴ է, մեծ թվով ներմուծումներ ունենք ՌԴ-ից: Օտարերկյա կապիտալ ներդրումների մեջ եւս ՌԴ-ն ունի փաստացի առյուծի չափաբաժինը, եւ վերջապես չմոռանանք, որ մեր հայրենակիցների 75 տոկոսը արտագնա աշխատանք ու եկամուտ են վաստակում ՌԴ-ում եւ դրանով լուծում են ոչ միայն իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները, այլ նաեւ դրամական փոխանցումներով էական նպաստ են բերում տնտեսության կայունացմանը, պահանջարկի ավելացմանը եւ տնտեսական աճին: Հատկապես այն ոլորտներում, որոնք ունեն բարձր աճ, օրինակ, զբոսաշրջության, սպասարկման, հանրային սննդի, հանգստի ապահովվման եւ զբարճությունների ոլորտները: Ավելին ասեմ, վերջին տարիների տնտեսական աճը, բացառապես պայմանավորված է ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսքով: Հիմա նման իրավիճակի հետ հաշվի չնստելը եւ փոխշահավետ լուծումներ չփնտրել ու չգտնելը, նշանակում է, որ պարզապես անտեսվում է երկրի կայուն զարգացման ազգային շահը:
-Այսինքն ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է բերել ուղղակի տնտեսական աղետի՞:
-Աղետ բառը չէի ուզենա օգտագործել, պարզապես տնտեսական առումով օր-օրի աճող ռիսկերը, անորոշությունները գնալով մեծանում են, որովհետեւ թվարկածս կախվածությունները որոշիչ դեր ունեն մեր տնտեսության ոչ միայն կայունության, այլ նաեւ տնեսական համակարգի զարգացման իմաստով: Հիմա, եթե մենք այս երկրի հիմքերին եւ առանցքներին անխնա , աներկբա ու անհեռատես հարվածներ ենք հասցնում աջ ու ձախ, ապա բնական է, որ դրա խարխլումն ու հետեւանքները չեն ուշանալու: Առնվազն հիմա ունենք աճող ռիսկեր, դրան գումարենք նաեւ այն աճող զարգացումները, որոնք որ կարող են տեղի ունենալ, ապա ՀՀ տնտեսական սյունը, որը մեծապես կախված է ՌԴ-ից մի օր ուղղակի փուլ է գալու: Իսկ ի՞նչ է անում ՀՀ-ն այսօր, քիթը խոթում է աշխարհքաղաքական խաղերի մեջ, իսկ քթին հարվածը, հավատացեք, չի ուշանա, եթե շարունակենք այս տեմպերով հարվածը լինելու է անդառնալի ու կործանարար: