|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դիմակը կարող է նորաձև աքսեսուար դառնալ, սակայն այն պետք է անպայման եռաշերտ լինի, իսկ կտորե դիմակը պետք է լվանալ ամեն օր 60 աստիճանի ջերմաստիճանում։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Պետք է այնպես անել, որ դիմակները բոլորին հասանելի լինեն։ Պետք է գտնել մի ճանապարհ, որ բոլոր մարդիկ կրեն դիմակ։ Ես նույնիսկ դեմ չեմ, որ դիմակ դառնա նորաձեւ մանրուք։ Ես հասկանում եմ, շոգ է և անհարմար է դիմակ կրելը։ Պարզապես պետք է վարժվել դրան», - ասել է Վույնովիչը՝ խոսելով կորոնավիրուսի համաճարակի ֆոնին իրականացվող միջոցառումների մասին։
Նա նաեւ հիշեցրել է, որ պետք է միշտ լվանալ ձեռքերը, իսկ հասարակական վայրերերը պետք է ախտահանվեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19-ը կորոնավիրուսային վարակի բռնկում է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում վարակի ավելի քան 11,8 մլն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 545 հազար մարդ մահացել է: