Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ֆրանսիական նորաձևության պատմության կորևորագույն դեմքերից մեկի` Կոկո Շանելի մտքերից:
Ես սիրում եմ, երբ նորաձևությունը փողոց է դուրս գալիս, բայց տանել չեմ կարողանում, երբ այնտեղից է գալիս:
Կան մարդիկ, ովքեր շատ փող ունեն և կան հարուստ մարդիկ:
Հիասքանչը մնում է, գեղեցիկը անցնում:
Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:
20 տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը տվել է բնությունը, 30-ում` այն, որը տվել է կյանքը, իսկ 50-ում` այն, որին դուք արժանի եք:
Ազատությունը միշտ նորաձև է:
Անփոխարինելի լինելու համար պետք է մշտապես փոխվել:
Իսկական մեծահոգությունը այն է, երբ ներում ես անշնորհակալությունը:
Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է:
Ճոխությունը դա անհրաժեշտություն է, որը սկսվում է այն ժամանակ, երբ ավարտվում է անհրաժեշտությունը:
Թարգմանությունը` yerkim. am-ի