|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է առողջապահության նախարարության սահմանած` քաշի թույլատրելի նվազագույն շեմից անցած մոդելներին աշխատել արգելող օրենք:
Չափազանց նիհար մոդելները չեն կարողանա պոդիում դուրս գալ, իսկ այն գործակալությունները, որոնք կաշխատեն նման աղջիկների հետ, կտուգանվեն մինչև 75 հազար եվրոյով կամ կդատապարտվեն կես տարվա ազատազրկման։ Քաշի ինդեքսը որոշվում է մարմնի քաշի (կիլոգրամներով) եւ հասակի քառակուսու (մետրով) հարաբերակցությամբ:
Աշխատանքի ընդունվելու համար աղջիկները պետք է բժշկից հատուկ տեղեկանք ներկայացնեն, որ համապատասխանում են քաշի սահմանված ինդեքսին, որը չպետք է 18-ից ցածր լինի:
Բժիշկների խոսքով` եթե ձեր քաշի ինդեքսը տատանվում է 18.5-ից 24.9-ի միջակայքում, ձեզ կարելի է համարել առողջ:
Նշենք, որ Ֆրանսիայում 40 հազար մարդ տառապում է անորեքսիայով: