|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հուլիսի 4-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի այգեգործական ամառանոցների ճանապարհին հրդեհ է նկատվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է կուտակած տոլ (տանիքը ծածկելու նյութ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։47-ին, մարվել՝ 18։59-ին։ Այրվել է մոտ 200 խմ տոլ։