Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը համաձայնել է շրջանի ազգային անվտանգության օրենսդրությանը, որը նախկինում ընդունել էր Չինաստանի կառավարությունը. հայտնում է Reuters- ը:
Լամի խոսքով՝ օրենքը փակում է շրջանի օրենսդրության մեջ «առկա անցքը» և ընդհանրապես չի խաթարում դրա ինքնավարությունը: Նա ասել է, որ կանխարգելիչ միջոցառումները վերաբերում են միայն խախտողների «ծայրահեղ փոքր» խմբին, որոնք սպառնալիք են ներկայացնում պետական համակարգի համար: Հոնկոնգի առաջնորդը շեշտեց, որ շրջանը տառապում է արտաքին ուժերի կողմից բորբոքված բռնությունից. Եւ «ոչ մի կենտրոնական իշխանություն չի կարող աչք փակել իր ինքնիշխանության համար նման սպառնալիքներին»:
Այն փաստը, որ Չինաստանի իշխանությունները ընդունել են այս աղմկահարույց օրենքը, հայտնի է դարձել հունիսի 30-ին: Դա թույլ կտա Պեկինին պահանջել առավել վտանգավոր արմատականների հանձնումը:
Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն նոր հակաչինական պատժամիջոցներ է մտցնում՝ կապված Պեկինի կողմից «Հոնկոնգյան ինքնավարության նկատմամբ ոտնձգության» հետ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ կառավարությունը մտցրել է «վիզայի սահմանափակումներ ՉԿԿ նախկին և ներկայիս անդամների համար, ովքեր համարվում են պատասխանատու կամ ենթադրյալ են Հոնկոնգյան ինքնավարության խարխլման մեջ»:
Մեծ Բրիտանիան, որը ղեկավարում էր Հոնկոնգը մինչև 1997 թվականը, Չինաստանին կոչ է անում հարգել տարածաշրջանի ինքնավարությունը, իսկ Միացյալ Նահանգները նախագիծը անվանել է աղետալի որոշում: