|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է որոշում կայացնել նոր՝ 51-րդ նահանգի ստեղծման մասին, որը կլինի Վաշինգտոն մայրաքաղաքը. այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Fox News- ի եթերում:
Ըստ նրա՝ քաղաքի կարգավիճակը ցածր է, և սա անարդարություն է, որը պետք է շտկեն ԱՄՆ օրենսդիրները:
«Մենք պետք է շտկենք այն անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը», - ասաց Պելոսին:
Ներկայումս Վաշինգտոնը ունի Կոլումբիայի Դաշնային շրջանի կարգավիճակ, որը ներառված չէ որևէ նահանգում: Արդյունքում, մայրաքաղաքի բնակիչները չեն կարող իրենց ներկայացուցիչներին ընտրել Կոնգրեսում: