Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ ճնշումների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի հետ կապված գործողությունների առնչությամբ արդեն իսկ առկա են միջազգային մի շարք կառույցների գնահատականները, որոնք մասնագետները միանշանակ չեն գնահատում:
Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր են նոր, առավել կոշտ գնահատականներ տարբեր ուժային կենտրոնների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, պարտադիր չէ հայտարարությունների տեսքով:
Մասնավորաբար, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին ու Եվրախորհրդին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց.
«Չի բացառվում, որ նրանց կողմից որոշակի գործողություններ լինեն, չի բացառվում նաեւ շանտաժի քաղաքականությունը: Այսինքն, իրենք աչք են փակում Հայաստանում ՍԴ-ի լիազորությունները յուրացնելու գործընթացի վրա, փոխարենը Հայաստանի իշխանությունները, օրինակ՝ վավերացնում են ստամբուլյան կոնվենցիան: Ընդհանուր առմամբ, արդեն ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ քաղաքական առեւտուրը»:
Ի դեպ, խոսելով ներկայումս տեղի ունեցող գործընթացների մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ գործ ունենք անձնիշխան համակարգի հետ, որը «չի հանդուրժում որեւէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում