կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 14:31
Աշխարհ

Կորոնավիրուսն ագրեսիվ մուտացիաների կարող է ենթարկվել. ռուս ակադեմիկոս

Կորոնավիրուսն ագրեսիվ մուտացիաների կարող է ենթարկվել. ռուս ակադեմիկոս

Չի բացառվում, որ կորոնավիրուսն ավելի ագրեսիվ մուտացիաների ենթարկվի. ըստ yerkir.am-ի` «Պառլամենտսկայա գազետա»-ին ասել է  ՌԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Պալցևը:

Նրա խոսքով` վիրուսի փոփոխությունները տեղի են ունենում մարդկանց հավաքական իմունիտետի ձևավորման պատճառով` վիրուսը սկսում է հարմարվել նոր պայմաններին:

Ակադեմիկոսը պարզաբանել է, որ ամռան շոգին բնակչության իմունիտետը բարձրանում է, և նվազում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներով հիվանդացությունը:

Պալցևի խոսքով` կորոնավիրուսի բոլոր` վերջերս արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  մուտացիայի է ենթարկվում ոչ թե ՌՆԹ-ն, այլ սպիտակուցային ռեցեպտորը:

«Դա սովորական երևույթ է նման վիրուսների համար: Գիտնականները երկյուղում են, որ մուտացիաները բարենպաստ չեն լինի, և ի հայտ կգան ավելի ագրեսիվ ձևեր»,- ասել է գիտնականը:

Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ մշակվող բոլոր պատվաստանյութերը պետք է փորձարկումների որոշակի փուլեր անցնեն, որոնք կտևեն 1,5-2 տարի: Ակադեմիկոսը համոզված է, որ մոտ ժամանակներս համապիտանի դեղամիջոց չի հաջողվի մշակել: