Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի հասցեին երեկ հնչեցված արտահայտություններին և գնահատականներին, նշել է.
«Քաղաքական զգայախաբություն (Political Hallucination)
Սահմանում։ Երբ երկրի ղեկավարը՝ ղեկավարում է իրականաությունից կտրված, իր աչքի առջեւ առաջացած տեսիլքներով պայմանավորված՝ խեղաթյուրված իրականության մեջ։
Նիկոլ Փաշինյանը ախտորոշված է, եւ արդյունքը՝ դրական
Երբ մարդկային եւ քաղաքական տհասությունն ու բոպիկությունը չափ ու սահման չունի։
Պրն․ Փաշինյանի ոչ ադեկվատ արտահայտությունների նկատմամբ կարծում էի որոշ դիմադրողականություն (tolerance) ձեւավորել էի բայց կարծես նրա մոտ նշմարվում է քաղաքական զգայախաբության որոշ ախտանիշներ, նա խոսում է այն դիրքերից կարծես ղեկավարում է մի հզոր, անպարտ իշխանություն, որն անսխալական է, ամենագետ եւ ամենակարող, բայց ավա՜ղ չի տեսնում այն իրականությունը, որ նա ստեղծեց իր իսկ քաղաքական քայլերի հետեւանքով․ նա կորցրեց այն ոսկյա առիթը, որ ուներ համաժողովրդական շարժման արդյունքում, կորցրեց իր մեծամտության պատճառով եւ նեղ- քաղաքական շահերի հետապնդման արդյունքով։ Հիմա էլ իր անլուրջ գործելաոճի պատճառով անդունդի եզրին է հասցրել մի ողջ հանրապետություն։
Պրն․ Փաշինյան, ժամանակն է առերեսվելու իրականությանը։ Զերծ մնացեք ամեն գնով ստի եւ ատելության բաղադրիչների հիման վրա կառուցած ձեր իշխանությունը պաշտպանելուց քանի, որ նման իշխանությունները դատապարտված են փլուզման, մի՛ խախտեք բարոյական բոլոր սահմաններն ու քաղաքական էթիքայի նորմերը։
Երեկ, Նիկոլ Փաշինյանը իր հերթական ճեպազրույցի ժամանակ իր արտահայտություններով խոստովանեց, որ ինքն իսկապես անհավասարակշիռ եւ անկայուն անհատականություն է։ Դժբախտությունը կայանում է նրանում, որ նման մարդ է ստանձնել մի հսկայական պարտականություն․ Հայրենյաց աշխարհի ղեկավարի դերակատարությունը։
Ճեպազրույցի ընթացքում, Փաշինյանը խոսելով ՀՅԴ-ի մասին, եւ վերջինիս կատարած հայտարարության մասին, որում կուսակցությունը արդարացիորեն պահանջում է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննելու, արժեւորելու եւ ի հարկին պատասխանատվության ենթարկելու պետական պաշտոնակատար անձանց, սկսած վարչպետից՝ թագաժահրի պատճառած տագնապի դեմ պայքարը ձախողելու համար, նա իր ոճին համաձայն արտահայտվեց մեղմ ասած, անկիրթ մեկնաբանություններով եւ գործադիր իշխանության ղեկավարի ոչ հարիր բառապաշարով։
Եկեք արձանագրենք․
1․ Իշխանամոլության հետեւանքով հոգեվարքի մեջ ընկած Պրն․Փաշինյանը մոռացել է, որ 2018թ-ի ամռան ձեւավորված կառավարության մասն էր կազմում նաեւ ՀՅԴ-ն, այն էլ հենց իր խնդրանքով։ Այդ օրերին ՀՅԴ-ն ցանկություն անգամ չուներ մաս կազմելու նոր ձեւավորվող կառավարությանը բայց հաշվի առնելով սպասվող կարեւոր հանգրվանն ու պետականաշինության դժվարին ճանապարհը, համաձայնվեց եւ մաս կազմեց Փաշինյանի գլխավորած առաջին կառավարությանը։
Այդ կառավարությունը ձախողեց, որովհետեւ այն երբեք չդարձավ մեկ մարմին, իսկ այդ իրողության հիմնական պատճառն այն էր, որ կառավարության ներսում գոյություն չունե՛ր խմբային աշխատանք, կառավարությունը մասնատվա՛ծ էր, աշխատանքներն չէին համադրվում եւ վերջապես այն կազմաքանդվեց, քաղաքական ուժերի միջեւ խորհրդակցությունների բացակայության պատճառով տեղի ունեցավ հոկտեմբեր 2-ի խայտառակ իրադարձությունը։
2․ Կարծում եմ կարիք չկա հիշեցնելու, որ ՀՅԴ-ն առաջիններից էր եթե ոչ՝ առաջինը, որ ձեռք մեկնեց եւ պատրաստակամությունը հայտնեց իր ողջ համահայկական կարողությունը ի սպաս դնելու՝ համաճարակն միասին հաղթահարելու նպատակով։ ՀՅԴ ՀԳՄ-ի 48 կետերից բաղկացած action plan-ը եւ ՀՅԴ Բիւրոյի հայտարարությունը վկա։
Հակառակ Փաշինյանի առհամարանքին ՀՅԴ-ն արեց եւ դեռ շարունակում է անել իր անելիքը - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Օգնիր հայրենակցիդ» նախաձեռնությամբ, որն մինչեւ այսօր ՀՀ մարզերում օժանադակություն է հասցրել մոտ 2000 կարիքավոր ընտանիքների (նվազագույնը 6000 քաղաքացու)։ Հայ օգնության միության, ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի եւ ընդհանրապես ՀՅԴ համաշխարհային ողջ կառույցը վերջին երեք ամիսների ընթացքում ամբողջությամբ լծված է Հայաստանին եւ Արցախին տարատեսակ աջակցություն եւ օժանդակություն ցուցաբերլու աշխատանքին։
Ի պատասխան այս ամենի, Փաշինյանը երեխայի հոգեբանությամբ եւ «հարդագողի» պահվածքով ՀՅԴ ՀԳՄ պատրաստած փաթեթից, որոշ կետեր վերցնելով, քաղաքական կրեդիտ վաստակելու նպատակով, ինքնագլուխ գործունեությամբ տապալեց դրանց ճիշտ գործադրումը։
Պրն․ Փաշինյան խնդրում եմ, ինքներդ ձեզ այլեւս զոհի կարգավիճի մեջ մի դրեք, դա վայել չէ երկրի ղեկավարի։ Այո՛, թագաժահրը պատերազմ է հայտարարել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությանը բայց այդ պատերազմի ընթացքում ո՛չ ոք ձեր դեմ չի աշխատել, այլ ընդհակառակը օգնության ձեռք են մեկնել բայց դուք եք, որ այն առհամարեցիք։ Միշտ հիշեք, եթե խաղ եք խաղում, իզուր եք խաղում, ՀՅԴ-ն խաղ խաղացողը չէ, այլ խոնարհ զինվորն է՝ ազգի ու հայրենիքի։
Փաշինյանն ու իր իշխանությունը քարոզում եւ խոսում են ժողովրդավարության մասին, երբ դրա կողքով անգամ չեն անցնում։ Խոսում են մարդու իրավուքների առկայության մասին երբ հիմնական ոտնահարողները հենց իրենք են, որ կան։ Կրկնակի չափանիշներ ունենալու պատճառով խորտակում եք մի ամբողջ երկրի ապագա։
Ի վերջո, դիմակդ պատրվելու է նաեւ ժողովրդիս այն հատվածի առջեւ, որոնք դեռ կամա թե ակամա գտվում են քո «հմայքի» ազդեցության տակ։
Այո՛, գիտեմ, դաշնակցության խոսքը հեշտ չի մարսվում բայց իմացիր որ այն միշտ լինում է անկեղծ։ Իսկ կա՞մքը, դաշնակցության կամքը երբեք չի պարտվում քանի, որ այն կոփված է պողպատից։
Հ․Գ․ Խոստանում եմ, իրար հետ կը հաղթահարենք նաեւ քաղաքական զգայախաբության պատճառած վնասները, քեզ համար դժվար, բայց վստահ եմ, որ քեզ մոտ էլ կը ձեւավորենք՝ հստակ, անշահախնդիր ու ազնիվ արտահայտություններ, գնահատականներ եւ դատողություններ կատարելու ունակությունը»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան նիստից հետո պատասխանելով Yerkir.am-ի առցանց ուղարկած այն հարցին, թե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, հաճախ՝ նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի առողջության այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի, մասնավորապես նշել էր.
«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։
Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի այդպիսի՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան․ դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։