|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ղազախ բժիշկներն անցած մեկ օրում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 450 նոր դեպք. այս մասին հայտնում է Tengrinews-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 11 308-ի:
«Գրանցվել է վարակման 450 նոր դեպք, աճի տեմպը կազմել է 4,1 տոկոս: Երկրում հաստատվել է ընդհանուր 11 308 դեպք»,- նշված է հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ Ղազախստանում կորոնավիրուսից ապաքինվել է ընդհանուր 5404 պացիենտ, մահացել՝ 41-ը: