կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 11:20
Հասարակություն

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր. այս մասին գրում է Calend.ru-ն։
Նշվում է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռևս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ 

Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ՝ ինչու է տոնը նշվում հենց հունիսի 1-ին։

Ըստ վարկածներից մեկի՝ 1925 թվականի հունիսի 1-ին Չինաստանի Գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի ծնողազուրկ երեխաներին եւ նրանց համար կազմակերպել  Դուան-ու ցզե տոնը (Վիշապանավերի փառատոն՝ ըստ չինական ավանդույթի)։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ օրը համընկել էր Ժնեւում «մանկական» համաժողովի անցկացման շրջանի հետ։
Հավելվում է նաև, որ նույն օրը նշվում է նաև Ծնողների համաշխարհային օրը. այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում (66/292 բանաձեւ)` 2012 թվականի սեպտեմբերին, և 2013 թվականից ի վեր՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։