Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հռչակվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել:
ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է:
Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Երեւանի քաղաքապետարանը օրվա առիթով կազմակերպել է մի շարք միջոցառումներ` վարչական բոլոր շրջաններում:
Բացի այդ, մի շարք հասարակական կազմակերպություններ նույնպես կազմակերպել են հետաքրքիր միջոցառումներ`սպասելով երեխաների ակտիվ մասնակցությանը:
Երևանի կենդանաբանական այգում կկազմակեպվի համահայկական մանկական նկարչական օր, որին կարող են մասնակցել այգի այցելող բոլոր երեխաները. մինչև 16 տարեկան երեխաների համար կենդանաբանական այգի մուտքը կլինի անվճար:
Մոսկովյան պուրակում կկազմակերպվի համերգ և ցուցահանդես-վաճառք: Կցուցադրվեն արյան հիվանդություններով տառապող երեխաների ձեռքի աշխատանքները:
Սիրահարների այգում տեղի կունենա «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում տեղի կունենա նաեւ Անգլիական այգում: Միջոցառմանը հրավիրված են Վանաձորի մանկատան երեխաները, որոնց համար կկազմակերպվի ուրախ ժամանց:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կմեկնարկի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ուրախ տոնակատարություն: