|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 28-ի դրությամբ կայացվել է 4 850 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 59 054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։