Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Սիրելի հետևորդներ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը հայ թատրոնի ու կինոյի հարուստ պատմության անցյալի կրողն էր: Սակայն նա իր ընդգծված անհատականությամբ նոր էջ բացեց արվեստում։ Շատ կարճ ժամանակում կարողացավ գրավել հայ հանդիսատեսի սիրտը։ Մհեր Մկրտչյան արտիստի մասին խոսում ու գրում էին ոչ միայն հայ կինոգետներն ու թատերագիրները, այլև՝ օտարները։
Թեև շատերը նրան համարում էին կոմիկական դերասան, սակայն նա իրեն վստահված դրամատիկական դերերով փաստեց մի պարզ ճշմարտություն՝ հանճարները ինչից էլ սկսեն միշտ վեր են խոյանալու։ Չէ որ ի վերուստ նրանց է տրված ուրվագծելու հավերժի ճանապարհը; Սիրելի, շատ սիրելի արտիստը ունեցավ դժվար անձնական կյանք, բայց թույլ չտվեց, որ մարդիկ տեսնեին իր ներսի թախիծը։ Նա արժանապատվությունից ցածր էր համարում կարեկցվողի վիճակը։ Մհեր Մկրտչյանին հաջողվեց ստեղծել իր թատրոնը։ Իր շուրջը հավաքեց տաղանդավոր դերասանների ու մինչև կյանքի վերջին օրը մնաց բեմում։ Մհեր Մկրտչյանը արտիստ էր բառի ամենաբովանդակ իմաստով։ Ավելին կիմանաք Մեր Մեծերին նվիրված՝ նրա մասին պատմող ֆիլմը։
#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Մհեր_Մկրտչյան