Փոխարժեքներ
12 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Վատիկանի թանգարանները, շուրջ երեք ամսյա ընդմիջումից հետո, հունիսի 1-ից կբացվեն այցելուների համար. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ինչպես Իտալիայի, այնպես էլ Վատիկանի տարածքում գտնվող բոլոր թանգարանները կձեռնարկեն սոցիալական հեռավորության եւ հիգիենայի պահպանման խիստ միջոցներ: Մուտքի մոտ այցելուները կջերմաչափվեն և եթե ջերմությունը, բարձր է 37,5-ից, ապա այցելուի մուտքը չի թույլատրվի թանգարան։
Այցելուները նաև պետք է պարտադիր դիմակներ կրեն թանգարաններում գտնվելու ամբողջ ընթացքում և միմիյանց միջև հեռավորություն պահպանեն առնվազն մեկ մետր։ Թանգարանների ներսում բժշկական հերթապահության կսահմանվի։
Ի դեպ նշենք, որ մուտքը հնարավոր կլինի միայն առցանց տոմսերի միջոցով։