Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Սիրելի հետևորդներ`Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը նվիրված է թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ Հայ մարդու հավաքական կերպարի մասին խոսելիս մեր մտքի մեջ պատկերանում է նաև 20-րդ դարի մշակույթի պատմության վառ անհատականություններից՝ տաղանդավոր դերասան Սոս Սարգսյանը։ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստը ապրեց մի կայանք, որը կարող է օրինակ ծառայել ներկա և գալիք սերունդներին։ Նա իր առաջին իսկ դերերից գրավեց հանդիսատեսին և սիրվեց։ Սիրվեց, որովհետև անկախ այն բանից, թե ինչ կերպար էր կերտում Սոս Սարգսյանը, այդ հերոսը ներդաշնակվում էր նրա բարի անկեղծ ու իմաստուն տեսակով։ Սիրելի դերասանի ամենից ընդգծված հատկանիշներից մեկը թերևս մարդակենտրոն լինելն էր։ Նա սիրրում էր իր հանդիսատեսին, իր ուսանողներին, իր ընկերներին։ Երբեք չէր վարանում մարդուն նվիրվել անվերապահ։ Նա մեզ պատգամում է մարդ մնալու իմաստնությունը, և այն համոզմունքը, որ բոլոր պատերազմներում հաղթում է մարդու տեսակը։ Սոս Սարգսյան, արտիստի, ուսուցչի հասարակական-քաղաքական գործչի համար անսակարկելի էին հոգևոր արժեքները: Այսօր էլ տասնյակ տարիների հեռվից մեզ է փոխանցվում նրա դավանած արժեքների խորհուրդը:
«Իսկ Հայրենիքի անկախությունը մեզ տրվել է արյամբ և այն պիտի պահենք աչքի լույսի պես»:
Ավելին կիմանաք դիտելով Մեր Մեծերի մասին պատմող ֆիլմաշարը։
Վայելեք։
#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Սոս_Սարգսյան