Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Ալաշկերտ» ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Թիմը պատրաստ է մարզումների վերսկսմանը` պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները: Մարզումները կանցկացվեն 2 տարբեր խմբերով` տարբեր ժամերի:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները ապրիլի 23-ից կարող են վերսկսել մարզումները:
Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: