Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է անում՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ արտահերթ նիստում։
«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են և ենթակա չեն սահմանափակման անկախ նրանից՝ ազատության մեջ է, թե անազատության»,-հայտարարեց նա։
Գևորգ Պետրոսյանը իրավասու մարմինների կողմից արագ արձագանք պահանջեց՝ առավել ևս հաշվի առնելով, որ խոսքը այն անձանց մասին է, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ մեղադրվում են և որոնց ուղեկցում է անմեղության կանխավարկածը։
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ հացադուլավորներն ավելանալու են, եթե րոպե առաջ քայլեր չձեռնարկվեն։
Նա նաև նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 12 կալանավոր և դատապարտյալ գրավոր դիմել են քրեակատարողականի պետին և հրաժարվում են քրեակատարողականի սնունդից։ Պատճառն այն է, որ հարազատներին թույլ չեն տալիս միրգ և քաղցրավենիք բերել։
«Անհասկանալի է, եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուքի մեջ հանձնել միրգ և քաղցրավենիք, այդ դեպքում ինչո՞ւ են թույլ տալիս, որ այն կալանավորը, ով ունի քարտ, քրեակատարողականի կողքի բուդկայից նույն միրգը և նույն քաղցրավենիքը առնի։ Այստեղ կա ակնհայտ անհամաչափություն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․