կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 12:06
Աշխարհ

Թրամփը մտադիր է արգելել ներգաղթը` աշխատանքն անհրաժեշտ է հենց ամերիկացիներին

Թրամփը մտադիր է արգելել ներգաղթը` աշխատանքն անհրաժեշտ է հենց ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ժամանակավորապես արգելել ներգաղթն ԱՄՆ, որպեսզի պաշտպանի աշխատանքի շուկան: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում.  տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին և Ամերիկայի քաղաքացիների աշխատանքային տեղերը պաշտպանելու նպատակով ես կստորագրեմ հրաման Միացյալ Նահանգներ իմիգրացիան ժամանակավորապես դադարեցնելու մասին»,- նշել է նա:

ԱՄՆ-ը լրջորեն տուժել է համավարակից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 800 հազար դեպք, մահացել է 42,5 հազար մարդ` կրկնակի ավելի, քան Իտալիայում, և տասն անգամ ավելի, քան Չինաստանում:

Մերիլենդ, Միչիգան, Օհայո, Տեխաս, Քենթուկի և Վիսկոնսին նահանգներում մարդիկ ցույցեր են իրականացրել երկրում գործող կարանտինի դեմ, քանի որ գործազրկությունն ԱՄՆ-ում զգալիորեն ավելացել է. գործազրկության նպաստ ստանալու համար վերջին ամսվա ընթացքում դիմել է մոտ 22 մլն մարդ: