Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ, խոսելով «Թավիշի ու «ամենաթողության» մասին», անդրադարձավ նաև մամուլին:
«Լրատվական դաշտն ինչպե՞ս ա կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, փող ա ստացել: Տենց ա կառավարվել: Հիմա չի ստանում էդ փողը և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում:
Հիմա, եթե ստանում են, ուրիշ տեղերից, վախվխելով են ստանում՝ կարող ա ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի և խայտառակ ըլնեն: Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հ.Գ. Հետաքրքիր է։ Որքա՞ն է ստացել «Հայկական ժամանակը» և անձամբ Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանության օրերին։