Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը բացահայտեց խոտան կադրերի արտահոսքի մեղավորին
Երեկվանից համացանցը բուռն մեկնաբանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռուստաուղերձից հետո համացանցում հայտնված խոտան կադրերը և գուշակումներ անում, թե ո՞վ կամ ովքե՞ր են «ուտեչկայի» հեղինակները:
Զարմանալիորեն փաշինյանամերձ զանգվածը փորձում է ամեն ինչ տանել հուզական և բարոյական դաշտ ու մանկամիտ մեկնաբանություններով պաշտպանում է իրենց կուռքին՝ համոզելով մարդկանց, որ Փաշինյանն էլ բոլորիս նման մարդ է, ով հազում է, դեղ է խմում, աչքերն է ֆռռացնում և այլն… Սակայն շատերը, այդ թվում նաև բազմաթիվ փաշինյանապաշտներ, շատ լավ գիտակցում են, որ հարցը կոնկրետ վերաբերում է հեռարձակումն իրականացնողի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ, թափթփված աշխատանքին, որի արդյունքում էլ այդ արտահոսքը տեղի ունեցավ:
Այսօր առավոտյան վարչապետի մամլո խոսնակ Մանե Գրիգորյանը պարզաբանումներով հանդես եկավ և շատ մատչելի բացահայտեց, որ տեղի ունեցածի մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է, որը նույնիսկ վարչապետին տեղյակ չէր պահել, որ նա 15 րոպե էլ եթերում է՝ թեկուզ փորձնական: Ահա և վերջ: Հանգիստ նստեք տեղերդ. Փաշինյանը շատ արագ բացահայտեց մեղավորներին:
Ի դեպ, վարչապետի երկրպագուները պետք է նաև գիտենան և հասկանան, որ շատերի հետ հարաբերություններում շատ վաղուց «կարմիր գծերն անցած» Փաշինյանի վարչակարգը շատ զուր է հույսը դնում դիմացինի բարոյականության վրա, քանի որ Փաշինյանն ինքն է բազմիցս խախտել բարոյականության այդ կանոնները և հնարավորության դեպքում իր իսկ թիմի կոպտագույն սխալները բումերանգի պես հարվածում են նրան:
Վարչապետի մամլո խոսնակն իր պարզաբանման վերջում հայտնում է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ: Նախ լավ կլինի վարչապետն իր կողմից բացահայտված մեղավորներին պատժի, իսկ հետո էլ ուրիշներից ինչ-որ բան ակնկալի»: