կարևոր
2155 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-07 19:00
Քաղաքական

Փաշինյանը գաղտնի գրիֆով փաստաթուղթը բացահայտեց․ Գեղամ Մանուկյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մատնանշեց, որ Արուսյակ Ջուլհակյանի հարցին պատասխանելու ժամանակ, Փաշինյանը բացահայտեց գաղտնի գրիֆով փաստաթղթի կետերից մեկը։

«Այսօր ԱԺ-ում արտառոց բան կատարվեց։ ԱԳՆ պաշտոնյաներ մյուս անգամ, որ համաձակվեք ակնարկել, թե իրավապահները, իրավաբանները Ադրբեջանի հետ փաստաթղթի շուրջ ձեր հարցազրույցներն ուսումնասիրում են՝ հետևանքների հետ կապված, տեղեկացնում եմ․ Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով փաստաթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ՝ 11-րդ կետն է․ Խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, համաձայն որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։ 

Մանրամասն՝ տեսանյութում